Կառավարության լավությունը՝ աշխատող մայրերի հաշվին (տեսանյութ)
Ծննդաբերությունից հետո երեխայի խնամքի համար մայրերին տրվող նպաստի չափն ու տևողությունը կկրճատվի։ Կառավարությունը նախաձեռնել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» օրենքներում կատարել փոփոխություններ։ Աշխատող մայրերի դեկտրետային գումարի չափը հունվարի 1-ից կախված կլինի ոչ միայն նրանց աշխատավարձից այլ նաև աշխատանքային ստաժից։ Աշխատանքային ստաժին զուգահեռ կբարձրանա նաև գումարը, սակայն ներկայիս 100 տոկոսանոց շեմն այլևս չի գործի՝ փոխհատուցման առավելագույն սահմանաչափը 80 տոկոսն է։ Սակայն ծննդաբերել ցանկացող մայրերին օրենքը տխրեցնելու ևս մեկ դրույթ է սահմանել՝ աշխատանքային ստաժը կհաշվարկվի ոչ ամբողջությամբ, այլ միայն վերջին գործատուի հետ պայմանագրի օրվանից։ Իրավապաշտպանների համամիտ չեն նաև օրենքում առկա այն դրույթին, որով չաշխատող մայրերը աշխատող և հարկ վճարող մայրերի հաշվին պետք է ստանան նույնքան նպաստ։ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական արդարության մոդելը վերածվում է Սոցիալական անարդարության։ Քաղաքացիական ակտիվիստ Տաթևիկ Դավթյանը վստահեցնում է՝ կառավարությունը անարդյունավետ տարբերակ է ընտրել։ Դիտեք տեսանյութը