Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գծից դուրս է եկել բեռնատար գնացքի 10 վագոն

Հասարակություն
1292e4d84b86f043fa796c6b1c783c2c

Հոկտեմբերի 7-ին, երեկոյան, Գեղարքունիքի մարզի Շորժա-Վարդենիս հատվածում գծից դուրս են եկել բեռնատար գնացքի 10 վագոններ, որոնք հումք էին տեղափոխում: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Գիշերը դեպքի վայրում աշխատել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Վիկտեր Ռեբեցի ղեկավարությամբ, ինչպես նաև կատարվում էին միջադեպի հետևանքների վերացման աշատանքներ: Այժմ աշխատանքները շարունակվում են: Վագոնների գծից դուրս գալու պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը, որի եզրակացությունների մասին կհաղորդվի լրացուցիչ: ՀԿԵ