Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՀԷԿ-ը կառուցեցին՝ հաշվի չառնելով բնակիչների ստորագրությունները. Էկոլուր

Հասարակություն
marc

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը շուտով շահագործման կհանձնվի: Հոկտեմբերի 3-ին Մարց կատարած այցի ժամանակ ԷկոԼուրին տեղացիները պատմեցին, որ ներկայումս ՓՀԷԿ-ը արդեն փորձարկում են: Հիշեցնենք, որ Մարց գյուղի բնակիչները, դեմ լինելով «Մարց Էներջի» ՍՊԸ-ի կողմից «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցմանը, 2013թ-ի նոյեմբերին կանաչ ակտիվիստների հետ միասին փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Իսկ ավելի վաղ մոտ 300 ստորագրություններով բողոքի նամակ ուղարկեցին ՀՀ բնապահպանության նախարարություն: Գետը գլորեցին ՓՀԷԿ-ի համար բերված խողովակները: Սակայն որոշ ժամանակ անց ճնշումների ներքո բնակիչները լռեցին, եւ ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքները մեկնարկեցին: Թե ինչ կատարվեց այս ժամանակահատվածում, ԷկոԼուրին պատմեցին բնակիչները` խնդրելով չհրապարակել իրենց անունները: «…Մի 8 հոգի մեր գյուղի բնակիչներից դրական կարծիք գրեցին, ու սկսեցին ՓՀԷԿ-ը կառուցել` հաշվի չառնելով մեր 300 ստորագրությունները…Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները եկան, փոխանակ մեր խնդիրը լսեին, հանդես եկան փոքր ՀԷԿ-ի օգտին…Մի 10 հոգու Ալավերդիում գործի դասավորեցին, մի քանիսին ԳԷՍ-ում տեղավորեցին աշխատանքի, ու մարդկանց լռեցրին… Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում