A
A
Կովերը ջուր են խմում աղբի միջից, զբոսաշրջիկների աչքից չի վրիպում
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաեւ քաղաքապետարանի ֆեյսբուքյան պատին տեղադրել է լուսանկարներ
Սա Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ է, արդեն մի քանի տարի այս տեսարանն է: Զբոսաշրջիկներն անցնելիս ավտոբուսներից նկարում են: Այս ջրից կովերը խմում են, մենք էլ՝ կաթը առնում:
Զարուհի Մուրադյանը այս խայտառակ պատկերի մասին տեղեկացրել է Տարոն Մարգարյանի պաշտոնական էջում, սակայն քաղաքապետարանի էջից այսօր հեռացվել են նկարները: Ենթադրվում է, որ տոնական տրամադրությունը չփչանա:
