Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն առեւտրականներին ուղարկել է Գագիկ Խաչատրյանի մոտ (տեսանյութ)

Տնտեսություն
kar

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ փոքր եւ միջին ձեռնարկատերերի հանդիպումն ավարտվել է։ Կառավարության ղեկավարը նրանց ուղարկել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մոտ՝ իրենց դիտարկումներն ու պահանջները ներկայացնելու և քննարկելու։ Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները հուսահատ դժգոհություն հայտնեցին՝ ասելով, որ սա Հովիկ Աբրահամյանի հերթական «տրյուկն» էր՝ պայքարը մարելու համար։ Հիշեցնենք, փոքր եւ միջին ձեռնարկատերերը բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններից։