Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քիչ անց Հովիկ Աբրահամյանը կպատասխանի առեւտրականներին

Տնտեսություն
կառ

Վաղ առավոտից «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունից դժգոհ առեւտրականները կառավարության շենքի դիմաց են։ Կառավարության նախորդ նիստի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը  խոստացել էր ուսումնասիրել խնդիրը եւ այսօր պատասխանել ցուցարարների մտահոգություններին։ Շուտով 3 հոգու վարչապետը կընդունի եւ կտա պատասխան։ Ինչ չկարողացան անել ԱԺ-ում կուսակցությունները, ի զորու ենք անել մենք մեր միասնականությամբ՝ ասում են ցուցարարները։ Նրանք հավատում են, որ վարչապետն ընդառաջ կգնա։