Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձգության մրցումներ Երեւանում

Սպորտ
sport-patani-hradziq

Հոկտեմբերի 3-5-ը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի կունենա ՀՀ «Պատանի հրաձիգ» հանրապետական մրցումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին, իսկ հոկտեմբերի 4-ին եւ 5-ին, ժամը 10:00-14:00-ը, կկայանան տարբեր մրցաձեւերի մրցումները: Մրցաշարի փակումը նախատեսված է վերջին օրը, ժամը 14:30-ին: