Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար HayTar՝ «Apple»-ի համար

Հասարակություն
hay-tar

HayTar-ը արդեն անվճար է: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հիշեցնենք, որ ԿԳՆ-ն մի քանի օր է՝ բանակցում էր առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ՝ «Apple» սարքավորումների համար այն անվճար դարձնելու մտադրությամբ: «Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները»,- գրել է նախարարը ու հավելել, որ այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: