A
A
«Ուլիսը» հաղթեց «Փյունիկին»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Ուլիսը» թվով 7-րդ հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում: Այսօր կայացած 8-րդ տուրի խաղում ուլիսցիները սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասան երկրորդ տեղում ընթացող «Փյունիկի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Ուլիսը» վաստակեց 22 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Այսօր կայացած երկրորդ խաղում Կապանի «Գանձասարը» Երեւանում ոչ-ոքի՝ 1:1 խաղաց առաջնության ետնապահ «Միկայի» հետ: Միավորի բաժանումը կապանցիներին օգնեց շրջանցել «Փյունիկին» եւ հանգրվանել երկրորդ տեղում, իսկ միկացիները օգնեց վերջապես մեկ միավորով առաջ անցնել «Արարատից»: