Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը ցուցմունք է տվել որդու մասին. Ազատություն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում: Գորիսում դատավարությանը հետևող լրագրող Մերի Սողոմոնյանի փոխանցմամբ, դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստին ներկա լրագրողներին արգելել է տեսագրել նախկին մարզպետի տիկնոջը, թեև դատական նիստը բաց է և հրապարակային: Սուրիկ Խաչատրյանի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր դատարան չի ներկայացել: Նա կալանավորվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության մեղադրանքով, սակայն իրավապահները որոշում էին կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այժմ Տիգրան Խաչատրյանը այս գործով վկայի կարգավիճակ ունի: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը, դատարանին հստակ տեղեկություն չի հայտնել, թե որտեղ է որդին: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում