iLur -ի հայտարարությունը
Նախօրեին՝ Վերաքննիչդատարանը, (դատավոր Եվա Դարբինյան) մերժեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը: Հիշեցնենք, որ մեր լրատվամիջոցները բողոքարկում են առաջինատյանի դատարանի (դատավոր Գագիկ Խանդանյան, ով նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է)՝ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ ԱրթուրԱլեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը: Դատարանի որոշումն, ինչ խոսք, անակնալ չի եղել, այն ամբողջությամբ տեղավորվում է արդարադատության վերաբերյալ՝ իշխանությունը բռնազավթած ռեժիմի պատկերացումների շրջանակներում: Բայցեւայնպես, չենք կարող գնահատական չտալ դատարանի վարքին: Դատարանի որոշումը մենք համարում ենք մարտահրավեր ինչպես արդարադատությանը, այնպես էլ՝ անկախ լրատվությանն ընդհանրապես, ու ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին մասնավորապես: Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛՝ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, եւ նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ է են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը եւ խաղի կանոնները: Անկախ այս ամենից, սակայն, iLur.am-ը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը, եւ անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմենք նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: iLur.am