Հովիկ Աբրահամյանը՝ Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը
ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նյախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ում մասնակցել է Բրիտանական բիզնես դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել ստեղծված ուսումնական պայմաններին և առաջիկա ծրագրերին: Ողջունելով դպրոցի հիմնադրումը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթության ոլորտը Հայաստանի կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից է, և պետությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երկրի կրթական համակարգի շարունակական կատարելագործման և արդիականացման խնդիրները: «Մրցունակ պետություն՝ նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ: Կառավարության ղեկավարը կարևորել է կրթության բնագավառում հերթական խոշոր նախագծի իրականացումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ Պետական տնտեսագիտական համալսարանում Բրիտանական բիզնես դպրոցի հիմնումը: Վարչապետի խոսքով՝ այս նախաձեռնությունը բուհերի միջազգայնացման, համալսարանների հեղինակության բարձրացման լավ օրինակ է: «Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ լինելով միակը մեր տարածաշրջանում՝ Բրիտանական բիզնես դպրոցը ձեռք է բերում տարածաշրջանային կարգավիճակ՝ ընձեռելով նաև օտարերկրացիներին բրիտանական չափանիշներին համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ այս նախագծի իրականացումը խթան կհանդիսանա նաև Հայաստանի այլ բուհերի համար: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ աշխարհի առաջատար համալսարանների հետ շփումներն ու համագործակցությունը մեծապես կնպաստեն հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացմանը: Դպրոցի բացմանը ելույթով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը,