A
A
Ռուսաստանում սպորտը կդառնա անվճար
Ռուսաստանում մանկապատանեկան սպորտը կրկին անվճար կլինի: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Ինչպես տեղեկացրել է նախարարը, մինչեւ 2018 թվականը Ռուսաստանում բացվելու են 30 հազար նոր մարզական խմբակներ. «Մենք պլանավորել ենք ստեղծել համառուսական հասարակական կազմակերպություն, որը կօգնի մարզական ակումբներին ֆինանսապես, նյութապես, տարածքով եւ այլն: Նման կազմակերպության նպատակն է համակարգել մարզական ակումբները, դրանք կրկին վերաբացել տարբեր բնակավայրերում եւ կազմակերպություններում»: Ըստ այդ ծրագրի` Ռուսաստանում մինչեւ 2020 թվականը կկառուցվեն նոր մարզակառույցներ, որոնք կարող են անվճար սպասարկել մոտ 10 մլն մարդու: Նշենք, որ Գերմանիայում այժմ գործում են 90 հազար անվճար մարզական խմբակներ: