A
A
Դեսպան Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի նորընտիր նախագահի հետ
Սեպտեմբերի 10-ին Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) ընդունեց Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին: Դեսպան Աղաջանյանը նախագահին փոխանցեց Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ինդոնեզիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ինդոնեզական հարաբերությունները և տարբեր ասպարեզներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման կարևորությունը: Երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել բարձրաստիճան փոխայցելությունների խթանման համար: Նախագահ Ջոկովին խնդրեց Հայաստանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: ԱԳՆ