Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Նավասարդ Կճոյանը Հ. Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ կապ չունի. ԱՀԹ

Պաշտոնական
bda37971ef01338c1beba9c40b627443

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են: Պաշտոնապես հայտնում ենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ Սրբազան հայրը որեւէ առնչություն չունի. տարածված լուրը հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին