Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինուհին Հայաստանում փնտրում էր ամուսնուն

Հասարակություն
IMG_7162-10537-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ա. Կ.-ի ամուսինը՝ Պ. Ս.-ն (Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, ծնվ. 1965 թ.), մի խումբ լեհ ընկերների հետ ճանապարհորդել է ՀՀ-ում, օգոստոսի 27-ից նրա մասին տեղեկատվություն չկա, իսկ սեպտեմբերի 4-ին նա արդեն պետք է վերադառնար հայրենիք: Կապ է հաստատվել խմբի ղեկավար Ա.Դ.-ի հետ, ով հաղորդեց, որ Պ.Ս.-ն օգոստոսի 31-ի առավոտյան իրենցից բաժանվել է՝ Վրաստանի Հանրապետություն մեկնելու մտադրությամբ: Ժամը 17.38-ին Ա.Դ.-ից տեղեկատվություն է ստացվել, որ Պ. Ս.-ն գտնվել է Բորժոմի քաղաքի «Բորժոմի-Խառագաուլի» ազգային պարկում և ժամը 17.45-ին տեղեկատվությունը փոխանցվել է Ա. Կ.-ին և Վ. Կ.-ին: Այնուհետև կապ է հաստավել «Բորժոմ-Խառագաուլի» ազգային պարկի տնօրենի հետ, ով հաստատեց, որ Պ. Ս.-ն գտնվել է իրենց մոտ և առավոտյան մեկնելու է Քութայիսի քաղաք, այնտեղից էլ Ուկրաինայի Հանրապետություն: ԱԻՆ