Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարական աղբը լցնում են Հրազդան գետ. ահազանգ (տեսանյութ)

Հասարակություն
hrazdan

«Հրազդան գետը ինչ-որ շինարարական կազմակերպություն դարձրել է իր թափոնավայրը, իսկ բնապահպանության նախարարությունը արդյոք տեղյակ չէ՞ նման ծավալներով աղբի մասին. Ինչպես տեսնում ենք՝ ավերում են և գետի հունը, և ծառերը, և էկոլոգիան»,- ահազանգը հնչեցվում է «Էկոլուր»-ի ֆեյսբուքյան էջում: Ըստ տեսանյութի հեղինակի` դա տեղի է ունենում Զովունու ՀԷԿ-ից մոտ 200 մետր վերեւ ընկած հատվածում: ԷկոԼուրն այս ահազանգն ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարությանը: