Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկական այգին՝ աղբի մեջ (տեսանյութ)

Հասարակություն
axb

Արդեն 15 օր է՝ Կիրովի անվան մանկական այգու մի մասն աղբի մեջ է։ Կարծելով, որ աղբատար մեքենան մոռացել է ճանապարհը՝ այգու տնօրինությունը դիմել է Կենտրոնի թաղապետարան է եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Մեքենան փչացելա, չի կարողանում գա»։ Մեր նկարահանման ժամանակ աղբատար ավտոմեքենան 15 օր ընդմիջումից հետ ժամանեց, որի հեռանալուց հետո տարածքում գրեթե ոչինչ չփոխվեց։ Աղբատարը կրկին անսարք էր։ Մի կերպ աշխատեց ու կարողացավ տանել ընդամենը մի քանի աղբաման։ Մեքենան արդեն լցված էր եկել։ Տարածքում որպես այգու բնակիչ հայտնի Պետրոսը, որը օրվա մեծ մասն անցկացնում է այգուն հետեւելով՝ ստիպված բահը վերցրեց՝ թափթփված աղբը գոնե տարաներում տեղավորելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում