Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի բալոնը բռնկվել է Երեւանի Կենտրոնում

Հասարակություն
gaz

Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցի տներից մեկի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի 3 կգ-ոց բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Բնակարանի բնակիչ Ա. Փ.-ը (ծնվ. 1958թ.) դեմքի և ձեռքերի շրջանում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: