Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն Հովիկ Աբրահամյանի մոտ

Պաշտոնական
hovik-abrahamyan

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ: Մասնավորապես քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտե¬¬¬¬¬սավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառ¬վող շեմի մեծության վերանայման հնարավորությունները, պետական հատվածից բացի բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարան¬ների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսա¬վճար¬¬ների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումար¬նե¬րից: ԱԱՀ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակա¬¬¬սեցնելու) համակարգի փուլային վերանայումը: Քննարկվել է նաև ամբողջությամբ հարկային հաշիվների և այլ հաշ¬վարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին անցումը, ինչը հնարավո¬րու¬թյուն կընձեռի էապես նվազեցնել հարկատուի՝ հարկային մարմինների հետ շփումը, միաժամանակ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորման և հաշվետվողականության պահանջները: Վարչապետն ընդհանուր հավանության է արժանացրել մոտեցումները, հանձնարարելով դրանք լրամշակել, քննարկել շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը: