Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը կշարունակեն Վրաստան գնալ առանց վիզայի

Հասարակություն
Johny-Melikyan

«Վրաստանը Հայաստանի հետ վիազային ռեժիմ չունի և չի էլ ունենալու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: «ԵՄ անդամ դառնալու ճանապարհին Վրաստանը պետք է մի շարք փոփոխություններ իրականացնի իր քաղաքականության մեջ, այդ թվում նաև վիզային գոտու հետ կապված: Ընդհանրապես, Վրաստանը այդ առումով շատ լիբերալ է և հարյուրից ավելի երկրների հետ ունի առանց վիզա ռեժիմ, սեպտեմբերից կգործի նոր օրենք,  որը փոփոխություններ է նախատեսում վիզային ռեժիմում, բայց դա մեզ չի վերաբերում, քանի որ օրենքի նախագծում հստակ գրված է, որ վիզային ռեժիմը չի տարածվելու ԱՊՀ երկրների վրա»,-մեկնաբանեց նա: Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի այցին Հայաստան, վրացագետը նկատեց, որ այս հանդիպումը զուտ գործնական է. «Լուրջ սպասելիքներ չկան, քննարկվել են հիմնականում տնտեսական հարցեր: Սա վրացի վարչապետի առաջին այցն է Հայաստան և այս հանդիպումով դրվեց անմիջական հարաբերությունների սկիզբը, որն իր ազդեցությունը անկասկած հետագայում կունենա»: Ջոնի Մելիքյանը համոզված է, որ տարբեր տնտեսական գոտիներին անդամակցելը չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա. «Վրաստանի ներկա իշխանությունը փորձում է չսրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, և դա շատ լավ է Հայաստանի համար: Տարբեր միություններին անդամակցելը չի կարող ազդել հայ և վրացի ժողովուրդների հարաբերությունների վրա, դեռ ավելին՝ կարող է նոր համագործակցելու ուղիներ բացել»: