Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկային քարտեզից դուրս մնացածները (տեսանյութ)

Հասարակություն
tfI2yDnS0e0

Թոշակառու այս կնոջ հայացքը երկար ժամանակ է անփոփոխ է, դիմացի մայթում բախտակից էլ ունի, նրանց ուզածն ընդամենը երթուղային է;   «Ժամերով կանգնած եմ, ժամերով, մեղք ենք էլի, մենք էլ ենք մարդ, անունով էլ Երևան ենք ապրում» -բարկանում է տիկին Լեյլան։   Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում խնդիրները միայն վատ տրանսպորով չի ավարտվում։ Աղբահանություն, խմելու ջուր, գազաֆիկացում, միմյանց հերթ չտալով թվարկում են 32/ա հասցեի բնակիչները, որոնց խոսքերով իրենք հայտնվել են «մարդկային քարտեզից դուրս»:     Թաղապետարանից մինչև Սերժ Սարգյան։ Տարբեր գերատեսչություններին ուղված բնակիչների դումումները, տիկին Անահիտի սեղանին չեն տեղավորվում։ Բոլորն ընթերցելու կարիք չկա, պատասխաները նույնն են՝ բացասական։     Իսկ մեր նկարահանման ողջ ընթացքում երթուղային սպասող տկին Լեյլայն դեռ կանգառում էր եւ չգիտեր, թե դեռ որքան պետք է սպասի։   Մանրամասները՝ տեսանյութում