A
A
Ջուլիան Ասանժը «շուտով» կլքի Էկվադորի դեսպանատունը (տեսանյութ)
Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է , որ «շուտով» կլքի Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատունը, որտեղ նա ապրում էր վերջին 2 տարիների ընթացքում: Նա այս մասին հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Wikileaks-ի հիմնադիրը ասել է, որ իր որոշումը պայմանավորված չէ բրիտանական մամուլում տարածված պատճառների, այն է` առողջական խնդիրների հետ: Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինյոյի խոսքերով Էկվադորը կշարունակի Ասանժին «պաշտպանություն ապահովել»: