Արհեստով ընտանիք չես պահի (տեսանյութ)
Արցախի խորհրդանիշ «Տատ ու պապ»-ի մոտ ամեն օր իր ձեռքի աշխատանքներն է վաճառում Սերգեյ Ավանեսյանը։ Նա փայտագործությամբ սկսել է զբաղվել Արցախյան հերոսամարտի ավարտից հետո։ Հիմնական գնորդները զբոսաշրջիկներ են, որոնք Արցախ են այցելում առավելապես ամռան ամիսներին։ Որքան էլ փայտագործը նվիրված է իր արվեստին, միևնույն է, խոստովանում է՝ օրվա հացի խնդիր չես լուծի. «Սա սեզոնի աշխատանք ա, ձմեռն աշխատում եմ, իսկ ամռան էլ տենց վաճառում եմ ու մենակ սրանով չեմ կարծում, որ կարամ ընտանիք պահեմ»։ Փայտագործի աշխատանքների յուրահատկությունն գաղտնի մուտքերն են, զարդատուփերի գաղտնարանները. «Աշխատում եմ նենց անեմ, որ համ հետաքրքիր լինի, համ զարմանալի և պետքական»։ Արամայիս Ավանեսյանը չի բողոքում ՝ աշխատանքներով հետաքրքրվողները շատ են, սակայն հիմնականում գնում են «Տատ ու պապ»-ի պատկերով իրերը, ինչպես բացատրում է արհեստագործը ՝ այն նաև մատչելի է. «Դե գալիս են, պատմություն հարցնում, երևի, դա էլ պատճառն ա, որ հիմնականում դա են գնում»։