Անվճար ավտոկայանատեղիներ հաշմանդամություն ունեցողների համար
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով եւ Երեւանի ավագանու հունիսի 24 -ի համապատասխան որոշման պահանջների հիման վրա առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել եւ կահավորվել են 101 հատուկ տարածքներ: Դրանք հաշմանդամներին կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին եւ այժմ ամբողջությամբ ավարտված են: Ըստ այդմ, պատրաստվել է նաեւ հաշմանդամների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որն ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել Երեւանի քաղաքապետարան` ներկայացնելով Երեւանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Երեւանի ավագանու որոշումներին կարելի է ծանոթանալ Երեւանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում: