Անգեղակոթի բնակիչը երազում է կոշիկ ունենալու մասին (տեսանյութ)
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի այս մի քանի քառակուսի մետր տարածքում ապրում է Խոսրովյանների ընտանիքը։ Տուն կոչվող տարածքում մի կերպ գիշերում են ընտանիքի 5 երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող հայրը։ Տարվա այս եղանակին մայրը գերադասում է բակում քննել։ Տարրական կենցաղային պայմաններ ունենալը տան կնոջ համար երազանք է դարձել։ Ընտանիքի միակ եկամտի աղբյուրը նպաստն է։ Տան դիմացի փոքրիկ հողամասի բերքն այնքան չնչին է, որ ընտանքին էլ չի բավարարում։ Ամեն տարի երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ Խոսրովյանները սկսում են ավելացնել մինչ այդ խանութներում ունեցած իրենց պարտքերը։ Թեեւ բոլորն էլ գիտեն, որ ընտանիքը սոցիալական ծանր վիճակում է, սակայն դպրոցում դասագրքերի եւ դպրոցական պարագաների համար նրանց ընդամենը 3000 դրամի զեղչ են անում։ Ի դեպ, Խոսրովյանները մինչ օրս որեւէ մեկին օգնության խնդրանքով չեն դիմել։Նույնիսկ տեղյակ չեն, թե ով կարող է իրենց օգնել։ Եթե ընտանիքի մայրը նոր բնակարանի մասին է երազում,ապա երեխաները նոր հագուստի։