LԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՖԱՎՈՐԻՏՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Վաղը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկելու է Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը: Շախմատային առաջատար երկիր համարվող Հայաստանը մրցաշարին ներկայացել է ընդամենը 4, վրացիները՝ 11, իսկ ադրբեջանցիները 6 մասնակցով: Ավելի շատ ներկայացուցիչներ ունեն Ռուսաստանը, Ուկրաինա եւ Մոլդովան:
Հայաստանը առաջնության ընթացքում ներկայացնելու են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը:
Հատկապես մեծ են սպասելիքները Լիլիթ Մկրտչյանից, որը ներկայումս փայլուն մարզավիճակում է: Հաղթելով Հայաստանի առաջնությունում` Լիլիթը մեկնեց Թբիլիսի, որտեղ մասնակցեց Վրաստանի բավականին ուժեղ կազմ ունեցող առաջնությանը: Մկրտչյանը հիանալի հանդես եկավ նաեւ այդ առաջնությունում` դառնալով Վրաստանի չեմպիոն:
Ավելորդ չէ նշել, որ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը արդեն մեկ անգամ դարձել են Եվրոպայի չեմպիոն, սակայն թիմային պայքարում:
Եվրոպայի մեկնարկելիք առաջնությանը մասնակցելու են հին աշխարհամասի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստուհիները, իսկ չեմպիոնը կստանա 7 հազար ԱՄՆ դոլար: