Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթեր Մարգարյան, Կիևյան, Օհանովի փողոցներում և Արշակունյաց պողոտայում

Հասարակություն
a53671d419fce4945c633da827db8e48

Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 22/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, «Համեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 1955 թ. ծնված Արմիկ Ս.-ն է: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 6-ին, ժամը 14.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուօգնության է դիմել թիվ 19 պոլիկլինիկա: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն: