Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշավանը զրկվել է ապրուստի միակ միջոցից (տեսանյութ)

Հասարակություն
vH9KUhxf2i4

Արագածոտն մարզի Արտաշավան գյուղի բնակիչներն այս տարի զրկվեցին ապրուստի հիմնական միջոցից՝ բերքից։ Ցրտահարության հետեւանքով ծառերին հատուկենտ միրգ է մնացել, որոնց միայն երկար փնտրելուց հետո է հնարավոր գտնել։ Ցրտահարության վնասներից դեռ ուշքի չեկած, գյուղացիները երկրորդ հարվածը ստացան կարկուտի տեսքով, որն իր հետ սրբեց–տարավ ինչ մնացել էր: Արտաշավան համայնքը հակակարկտային կայան ունի, սակայն գյուղացիների խոսքերով, այն ուշ գործի դրվեց։ Իսկ թե ինչու ամպերը ժամանակին չհեռացվեցին, գյուղացիների համար մինչ օրս պարզ չէ։ Այսքանով արտաշավանցիների կրած վնասները չի սահմանափակվում։ Սառնամանիքի ու կարկուտի հետեւանքով գյուղի գրեթե բոլոր պտղատու ծառերը չորացել են։ Գյուղացիները հույս չունեն, որ գոնե հաջորդ տարի բերք կունենա։