Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց արգելքի, անվճար խոտհունձ՝ բոլոր գյուղացիական տնտեսություններին

Պաշտոնական
b9e141e40ffd1967a76c259f877f6de6

Անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերի մեղմման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր անտառտնտեսություններին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին առանց արգելքի, անվճար և առանց սահմանափակումների անտառների խոտածածկ տարածքներում իրականացնել խոտհնձի աշխատանքներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին