Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆՆ ԵՆ

Սպորտ

Վաղը կայանալիք Ռումինիա - Հայաստան ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում միջազգային բուքմեյկերները բացահայտ նախապատվությունը տալիս են ռումիններին, որոնց հաղթանակը գնահատվել է ընդամենը 1.10 գործակցով: Իսկ ոչ-ոքին գնահատվել է 7-ով:

Հայաստանի հավաքականը հաղթանակը հրաշքի պես մի բան կլինի բուքմեյկերների համար, որոնք հաղթանակը գնահատել են 12-ով: Ի դեպ, 2 թիմերն էլ աչքի են ընկնում թույլ խաղով, հատկապես պաշտպանությունում, եւ պատահական չէ, որ նախորդ բոլոր ընտրական հանդիպումների ժամանակ գնդակ են բաց թողել սեփական դարպասը:

Գրեթե նույն գործակիցներն են սահմանված նաեւ երիտասարդական հավաքականների համար, որոնց հանդիպումը կկայանա մի քանի ժամ շուտ: Բուքմեյկերները հաշվի չեն առել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը արդեն 2 խաղ չի պարտվում, որոնցից մեկում հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել Հոլանդիայի պես թիմի նկատամամբ, որը մեր խմբի առաջատարն է: Ռումինիային անցած շաբաթ 0:2 հաշվով զիջեց նույն Հոլանդիայի երիտասարդական հավաքականին: