ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵՑ ՌՈՒՄԻՆԻԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլային պատվիրակությունն ասյօր մեկնեց Ռումինիա, որտեղ ազգային եւ երիտասարդական հավաքականները հերթական ընտրական հանդիպումները կանցկացնեն:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-ին, Երեւանի ժամանակով 23:30-ին Կոնստանցա քաղաքի Գեորգի Հաջիի անվան մարզադաշտում կմրցի Ռումինիայի հավաքականի հետ: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Հունաստանը: Գլխավոր մրցավարն է` Բրիակոս Աթանասիոսը, մրցավարի 1-ին օգնականն է` Դալաս Կոնստանտինոսը, 2-րդ օգնականն է` Գենեոս Քրիստոսը, 4-րդ պաշտոնյան է` Ցիկինիս Իրակլիսը:
Ռումինիայի հավաքականն այս մրցավեճից առաջ 0:2 հաշվով զիջեց Հոլանդիայի ընտրանուն եւ գործնականում զրկվեց 2006թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունից: Եթե ռումինացիները չկարողանան հաղթել Հայաստանին, ապա գլխավոր մարզչին ամենայն հավանականությամբ հրաժարական կտա: Ամեն դեպքւմ Ռումինիան դեռ հույս ունի ընտրական 1-ին խմբում գրավել 2-րդ տեղը, ինչը հնարավորություն կտա եզրափակչի ուղեգրի համար պայքարել անցումային խաղերում:
Իր հերթին Հայաստանի հավաքականը Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Մակեդոնիային եւ Կոնստանցայում կայանալիք խաղում անհաջողության մատնվելու դեպքում գործնականում կկորցնի հնարավորությունը 5-րդ տեղ բարձրանալու համար: Բացի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Հենկ Վիսմանի համար սա սկզբունքային մրցավեճ է, քանի որ նրա գլխավորությամբ առաջին խաղում մեր ֆուտբոլիստները պարտություն կրեցին: Մարզիչը ի տարբերություն մակեդոնացիների հետ հանդիպման, մտադիր է փոփոխել թիմի կազմը հատկապես հարձակման գծում:
Ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականը արդեն մեկ անգամ մրցել է Ռումինիայի հետ: Անցած տարի Երեւանում կայացած Հայաստան - Ռումինիա հանդիպումը ավարտվեց 1:1 հաշվով: Այդ մրցավեճում կողմերը ասպարեզ էին դուրս եկել ոչ մարտական կազմերով: