ԳՈԼԱԶՈՒՐԿ ԽԱՂ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի եւ Մակեդոնիայի երիտասարդական հավաքականների մասնակցությամբ «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպումը ավարտվեց 0:0 հաշվով: Առաջին 20 րոպեների ընթացքում թիմերը ոչնչով աչքի չընկան։
Այնուհետեւ 2 վտանգավոր պահ ստեղծեցին հյուրերը, սակայն անարդյունք:
Հայաստանը ողջ հանդիպման ընթացքում ստեղծեց մեկ վտանգավոր պահ, երբ Արմեն Բաբայանի փոխանցումից հետո Սամվել Մելքոնյանը հայտնվեց նպաստավոր դիրքում, բայց շեղ հարվածեց:
2-րդ կեսը անցավ ավելի անհետաքրքիր պայքարում:Թեեւ խաղավերջում Մակեդոնիան մեկը մյուսի հետեւից վտանգավոր գրոհներ էր կազմակերպում եւ եթե չլիներ դարպասապահ Բետեի փայլուն խաղը, ապա այս մրցավեճում հաստատ պարտություն կկրեինք: Մի դեպքում էլ գնդակը պարզապես հրաշքով չհայտնվեց Հայաստանի դարպասում:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի փոխարեն ներկայացավ նրա օգնական Աշոտ Բարսեղյանը: Նա ասաց, որ 19 տարեկանների հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստները պատրաստ չէին այս հանդիպմանը, եւ իրենց հույսը տեղացի մյուս ֆուտբոլիստներին էին, սակայն նրանք չարդարացրեցին սպասելիքները: