Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Սպորտ

Ընդամենը 4 օր առաջ միջազգային բուքմեյքերական կազմակերպությունները Հայաստանի հավաքականի գործակիցը Մակեդոնիայի հետ խաղում սահմանել էին 3.3, իսկ մեր մրցակցի հաղթանակը ընդամենը 2: Սակայն աստիճանաբար բուքմեյքերները իրենց կարծիքը փոխեցին եւ այժմ Հայաստանի գործակիցը 1.8-ի է հավասար, ոչ - ոքին 3.4 եւ նույնքան գործակից է սահմանված նաեւ Մակեդոնիայի հաղթանակի համար: Այսինքն, Հայաստանը բացահայտ ֆավորիտ է համարվում այս խաղում:

Իսկ ահա երիտասարդական հավաքականների մրցավեճում ավելի բարձր են գնահատվում մակեդոնացիների հնարավորությունները եւ նրանց հաղթանակի գործակիցը հավասար է 2.1-ի: Հայաստանի երիտասարդական հավաքականի հաջողությունը սկզբում գնահատվում էր 3.3-ով, այժմ 3-ով: