ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՉԻ ԸՆԴԳՐԿՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան - Մակեդոնիա ընտրական խաղի նախօրեին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Հենկ Վիսմանը մամուլի ասուլիս տվեց: Մարզիչը ասաց, որ 2 անգամ դիտել է անցած տարի կայացած Մակեդոնիա - Հայաստան մրցավեճը եւ ֆուտբոլիստների հետ եզրակացություններ են արել: Հոլանդացի մասնագետը ընդգծեց, որ այդ խաղում հայ ֆուտբոլիսները պետք է պրեսինգի դիմեին եւ թույլ չտային մրցակցին անագրել հակագրոհներ կազմակերպել:
Իսկ վաղը կայանալիք խաղում Վիսմանը ընտրել է տակտիկական 3+5+2 դասավորվածությունը եւ որոշել է այն ֆուտբոլիստներին, որոնք ընդգրկվելու են հիմնական կազմում: Հայտնի դարձավ, որ նրանց մեջ չէ 18-ամյա Էդգար Մանուչարյանը: «Նա չի հասցրել վերկանգնվել 19 տարեկանների կազմում անցկացրած խաղերից հետո եւ պատրաստ չէ հիմնական կազմում դուրս գալ խաղադաշտ»,- ասաց հավաքականի մարզիչը:
Վիսմանը անդրադարձավ նաեւ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հաջողությանը եւ նշեց, որ շատ լուրջ արդյունքի են հասել, թեեւ բավականին բարդ խմբում էին:
Ասուլիսին ներկա էին նաեւ հավաքականի 3 ֆուտբոլիստներ, սակայն նրանցից խոսեց միայն կրկին հավաքական վերադարձած Ալբերտ Սարգսյանը: Պերմի «Ամկարում» հանդես եկող կիսապաշտպանը ասաց, որ ամեն լավ մարզավիճակում է եւ պատրաստ օգնել հավաքականին մակեդոնացիների հետ խաղում: