ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԲԵՏԵՆ ԵՎ «ԱՐՄԱՎԻԱՅԻ» ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը շատ կարճ խոսեց հավաքականի ելույթների մասին` նշելով, որ սա մեր ողջ ազգի հաղթանակն էր: Մարզիչը խոստացավ այսօր ժամի 17:00-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել լրագրողների հարցերին:
Հունգարիայում իրեն փայլուն դրսեւորած կամերունցի դարպասապահ Ապուլա Բետեն նույնպես երկար չխոսեց: Թեեւ Բետեն ընդամենը մեկ գնդակ էր բաց թողել 3 խաղերում, բայց ընկճված էր, քանի որ իր առջեւ խնդիր էր դրել անառիկ պահել սեփական դարպասը բոլոր հանդիպումներում: Միգուցե նման պատասխանատվությունը եւ նպատակասլացությունն է պատճառը, որ Բետեն այժմ հիանալի մարզավիճակում է, եւ նրա ցուցադրած խաղը բարձր գնահատականի է արժանացել նաեւ եվրոպական մամուլում: Այս դարպասապահը առաջարկներ ունի նաեւ արտասահմանյան առաջատար ակումբներից:
Նրա համերկրացի Կառլ Լոբեն նույնպես հիանալի խաղ է ցուցադրել` զգալիորեն ուժեղացնելով հավաքականի կիսապաշտպանությունը:
Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ այժմ 19 տարեկանների հիմնական կորիզը նախապատրաստվելու է շաբաթ օրը կայանալիք երիտասարդական հավաքականի հանդիպմանը: Ֆուտբոլիստները պատրաստ էին «Զվարթնոցից» ուղեւորվել Երեւան, սակայն ավանդույթի համաձայն նրանք սպասում էին իրենց ճամպրուկներին: «Արմավիան» ինչպես միշտ իր «բարձրության» վրա էր նաեւ ֆուտբոլային այս ուղեւորության ժամանակ: