Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն այցելել է ճամբար (տեսանյութ)

Պաշտոնական
bb8e7d69e0d669a8f45d5082e3639215

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2014» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի, Երևանի, Հայաստանի մյուս մարզերի և կրթահամալիրի մի քանի դպրոցներից: Նախարարության ենթակայությամբ գործող «Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնի աջակցությամբ Էկոճամբարում կազմակերպվում են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացնում են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացնում են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ: