Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻՆ ԿԴԻՄԱՎՈՐԵՆ ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ

Սպորտ

Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի ուղագիր նվաճած Հայաստանի հավաքականը հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը կժամանի Երեւան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, մարզական լրագրողները, ֆուտոբլասերները եւ ֆուտբոլային աշխարհի այլ մարդիկ Խանջյան փողոցից 4:0-ին ուղեւորվելու են «Զվարթնոց» օդանակվակայան հայ ֆուտբոլիստներին պատշաճ դիմավորելու համար:

Ռուբեն Հայրապետյանը անդրադառնալով 19 տարեկանների հաջող ելույթին նշեց, որ ինքը հավատում էր այս հաջողությանը եւ իր համար այն անակնկալ չէր. «Երբ ինձ շնորհավորում էին առաջին խաղում Իտալիայի հետ «ոչ-ոքի» խաղալու համար, ես վրդովվում էի եւ ասում` ի՞նչ եք շնորհավորում, չէ որ մենք միավորներ ենք կորցրել այդ խաղում»:

ՀՖՖ նախագահը հայտնեց, որը ֆեդերացիան բանակցելու է ակումբների հետ, որպեսզի Էդգար Մանուչարյանը («Այաքս», Ամստերդամ) եւ Ժորա Հովհաննիսյան («Օլիմպիակոս», Աթենք) իրավունք ստանան մասնակցել նաեւ հուլիսին կայանալիք եզրափակիչին. «Կարծում եմ այս հարցում կկարողանանք դրական պատասխան ստանալ եւ հավաքականը արժանիորեն հանդես կգա եզրափակիչ փուլում»:

Թեեւ 19 տարեկաններին մեծ շուքով են դիմավորելու, սակայն Երեւան ժամանելուց հետո հավաքականի 13 ֆուտբոլիստներ մարզիչ Սամվել Պետրոսյանի հետ միանալու են երիտասարդական հավաքականի մյուս թեկանծուներին եւ նախապատրաստվելու են հունիսի 4-ին կայանալիք Մակեդոնիայի հետ հանդիպմանը: Իսկ Էդգար Մանուչարյանը հանդես է գալու ազգային հավաքականում: