ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մակեդոնիա եւ Ռումինիա-Հայաստան հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով հրավիրել է 20 ֆուտբոլիստի.
Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, Ապուլա Բետե,
Պաշտպաններ. Կարեն Դոխոյան, Եղիշե Մելիքյան, Սարգիս Հովսեփյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ռոբերտ Արզումանյան,
Կիսապաշտպաններ. Ալբերտ Սարգսյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, Ռոմիկ Խաչատրյան, Կարեն Ալեքսանյան, Աղվան Մկրտչյան, Ռոմեո Ջենեբյան, Արամ Ոսկանյանը, Դավիթ Գրիգորյան,
Հարձակվողներ. Էդգար Մանուչարյան, Գալուստ Պետրոսյան, Արա Հակոբյան, Արման Քարամյան:
Պերմի «Ամկարում» հանդես եկող Ալբերտ Սարգսյանը կրկին հանդես կգա Հայաստանի հավաքականում: Փորձառու կիսապաշտպանը տարաձայնություններ ունեն հավաքականի նախկին մարզիչ Բեռնար Կազոնիի հետ, ինչի պատճառով հրաժարվում էր ժամանել հավաքներին: Իսկ ահա մեկ այլ կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ընտրական այս հանդիպումները:
Այսօրվանից ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել հունիսի 4-ին կայանալիք հանդիպմանը: Հարձակվող Էդգար Մանուչարյանը եւ դարպասապահ Ապուլա Բետեն լավագույն դեպքում հունիսի 1-ին կմիանան իրենց խաղընկերներին, քանի որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում են Հունգարիայում ընթացող մրցաշարին:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը նույնպես հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք պետք է նախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին: Ինչպես եւ մարզիչ Սամվել Պետրոսյանը, այնպես էլ թեկնածուների մեծ մասը այժմ մասնակցում են վերոնշյալ մրցաշարին, ուստի նախապատրաստկան փուլը կարելի է վաղուց սկսված համարել, այլ հարց է թե որքանով Հունգարիայի մրցաշարը կազդի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության վրա հունիսի 4-ին եւ 8-ին կայանալիք հանդիպումների ժամանակ: