Գեղամյանից բացի ուրիշ մեկը չկա՞ր (տեսանյութ)
Ես ուզում եմ, որ ադրբեջանցին Հայաստանում իրեն զգա, ինչպես տանը: Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ –ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Սա պարոն Գեղամյանի միակ ուշագրավ հայտարարությունը չէ: Նա նաեւ ընդգծել է, որ շատ կցանկանար Եվրասիական տնտեսական միությունում տեսնել նաեւ Ադրբեջանին։ Հայկական պատվիրակության ղեկավարը կարծում է, որ դա կնպաստի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Բաքվում Արտաշես Գեղամյանի հնչեցրած մտքերը ոչ պակաս են զարմացրել մի շարք հայ քաղաքական գործիչներին, քան ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ «Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, քանի որ այն ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, որ Եվրասիական տնտեսական միությունը բացարձակապես տնտեսական միություն է: Արտաշես Գեղամյանը հայտարարում է որ սա ոչ այնքան տնտեսական, այլ քաղաքական կառույց է»,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը խոսել է նաև «Ղրիմի ժողովրդի» ինքնորոշման իրավունքի մասին, պաշտպանել Ղրիմի փաստացի բռնակցումը Ռուսաստանին. «Արտաշես Գեղամյանը ելույթ է ունեցել ռուսական իմպերիալիզմի և Կրեմլի տիրապետության օգտին»: Արթուր Սաքունցի հետ համաձայն չէ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ Արտաշես Գեղամյանը այնքան ազդեցիկ գործիչ չէ, որ նման հանդիպումերում հանդես գա որպես Ռուսաստանի շահերի պաշտպան Ի դեպ, Արտաշես Գեղամյանի հայտարարությւոնից հետո Մելիք -Շահնազարյանը մի բանում համոզվել է. Ազգային միաբանություն կուսակցության նախագահին Բաքու ուղարկելը ամենասխալ որոշումն է եղել։ Ըստ նրա՝ ավելի խելացի մեկին կարելի էր ուղարկել։ Մանրամասները քիչ անց տեսանյութում