Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիեւը մաչո՞ է (տեսանյութ)

Հարցազրույց
6d76f42afb99666ebea9174cb3427fb1

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարց չտալը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը ճիշտ քայլ չի համարում։ «Հարցի ցանկացած պատասխան պետք է նպաստավոր չլիներ Ադրբեջանի համար։ Նրանք համարվում էին մեր երկրի պատվիրակները, եւ եթե հարց չունեին, կարող էին չգնալ, տեսագրել եւ հետո նայել»,- այսօր «Ա1+»-ին ասաց դիվանագետը։ Անդրադառնալով սահմանին տիրող լարվածությանը՝ պարոն Պապյանը հայտարարեց, որ լարում միշտ էլ կա, եւ Ալիեւը ձգտում է ցույց տալ, որ կոնֆլիկտը լուծված չէ։ «Կարծում է, որ ռազմատենչ հայտարարություններով եւ սահմանին կրակոցներ արձակելով փորձում է բարձրացնել իր հեղինակությունը. Արեւելքը ուժ է սիրում, մաչո տղամարդու կերպարը»,- ասաց նա։ Ըստ Արա Պապյանի՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը հերթականը կլինի, եւ այս իրավիճակը դեռ կշարունակվի։ Մանրամասները՝ տեսանյութում։