A
A
ՍԴ անդամների թոշակը չի բարձրացել
Սահմանադրական դատարանի տրամադրած տեղեկատվությամբ հերքվում է տարածված այն լուրը, թե «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքով նվազելու էին դատավորների կենսաթոշակները եւ, իբր, փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը։ «Սա բացարձակապես ապատեղեկատվություն է` ՍԴ անդամների թոշակը ոչ մի օրենքով չի բարձրացել: ՍԴ գործող անդամների համար պահպանվել է այսօր առկա վիճակը, իսկ նոր նշանակվողները կստանան անհամեմատ պակաս թոշակ, ինչպես բոլոր մյուս դատավորները»,- հայտնում է ՍԴ մամուլի ծառայությունը։