Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը Կազանում ելույթ է ունեցել

Պաշտոնական
9ab238cac1b8c7ac00088b41c9b6d768

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է հունիսի 18-20-ը Կազան քաղաքում անցկացվող Անվտանգության հարցերին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին: Համաժողովին Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության խնդիրներին առնչվող ելույթով: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի պատվիրակությունների ղեկավարների հետ, քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: