Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակույթի նախարարի հրամանը. վարձակալությունը դադարեցվեց

Կարևոր լուրեր Պաշտոնական
hasmik

Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոցներին եւ թանգարաններին ամրացված տարածքների օգտագործման վերաբերյալ Նկատի ունենալով պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի եւ գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը: