A
A
ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոլանդիայում ավարտված ավարտված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հրազդանցի Արմեն Նազարյանը 60 կգ քաշային կարգում նվաճեց հին մայրացամաքի չեմպիոնի կոչումը: Փորձառու մարզիկը մինչ այդ Եվրոպայի առաջնություններում կարողացել էր գրավել միայն 3-րդ տեղը: Մեր մյուս մարզիկները չկարողացան մրցանակային տեղեր գրավել:
Օլիպիական մարզաձեւ համարվող ձյուդոյում վաղուց հայ մարզիկները չէին նվաճել նման բարձր պարգեւ: Ընդհանրապես 2005թ. ընթացքում հայ մարզիկները արդեն զգալիորեն բարելավել են իրենց արդյունքները: Ինչպես հայտնի է վերջերս բավականին հաջող ելույթներ ունեցան հունա-հռոմեկան ոճի ըմբիշները, իսկ ծանրորդները 2 բրոնզե մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում: