A
A
Մետրոպոլիտենում անսարքություն է գրանցվել
Երեւանի Մետրոպոլիտենում երեկ գրանցվել է տեխնիկական անսարքություն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը։ Նրա խոսքերով, սակայն, այդ անսարքությունը երթեւեկության վրա չի ազդել. «Մասնագետներն օպերատիվ կերպով արձագանքել են, եւ ուղեւորները տեղափոխվել են այլ գնացքով։ Բոլոր տեղերում էլ լինում են անսարքություններ»,-հասարակության շրջանում առաջացած խուճապը ցրեց Նինել Վարդանյանը։