Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկայում կմեկնարկի նոր շինարարություն

Հասարակություն
00110

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Սարալանջի փողոցը Տիգրան Մեծի պողոտային կապող նոր ճանապարհի կառուցմանն ու նախկին երկաթգծի կամուրջը որպես հետիոտնային վերգետնյա անցումի վերակառուցման ծրագրին՝ զեկուցվել է, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, և փաստաթղթային որոշ ճշգրտումներից հետո առաջիկայում կմեկնարկի շինարարությունը: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 8 դեպք, իսկ նախկինում արձանագրված 6 դեպքով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն