A
A
Առնետներն ազատ ելումուտ են անում (տեսանյութ)
Ներկայացվող տեսանյութը երեք մանկահասակ երեխաներով, խարխուլ տնակում վարձով բնակվող երիտասարդ ընտանիքի մասին է: Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում: Օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով նրանց տնակ այցելած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին երեխաների մայրը պատմել է, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կվնասեն քնած երեխաներին: Ի դեպ, հենց նկարահանման պահին էլ առնետներն ազատ ելումուտ էին անում: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: