Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին նվագարանները կերգեն

Մշակույթ
nvagaran

Դափեր, չխչխկաներ, քեմանի, սանթուր, կասկաներ. հին հայկական ավանդական այս նվագարանների հնչյունները հայ հանդիսատեսն կարող է լսել արդեն հունիսի 16-ին։ Նվագարանները մոռացությունից փրկել է հայ ավանդական երաժշտության անսամբլը։ Նրա գեղարվեստական ղեկավար, թառահար Հովիկ Սահակյանը ցավով խոստովանում է, որ ազգային նվագարանների պահպանության և զարգացման հարցում մենք զիջում ենք մեր հարևան երկրներին։ Սազը գրեթե չենք օգտագործում,- ասում է Հովիկ Սահակյանը։ Ըստ նրա՝ սազի ավանդական դպրոցը մեզ մոտ կաղում է, որը պետք է վերականգնել.« Ադրբեջանը մեր հետ մրցակության մեջ է կայանալու հարցում, նրանք թառով, քամանչայով մեզանից առաջ են։ Ադրբեջանում ազգային նվագարաններին լուրջ ուշադրություն է դարձվում», - ավելացնում է Սահակյանը։ Մասնագետի խոսքով՝ ուդը, քամանչան նույնպես զարգացման խնդիր ունեն։ Հովիկ Սահակյանը նշում է նաև, որ երաժիշտներն իրենց նվազ աշխատավարձով դժվարությամբ են կարողանում օրվա հացը հոգալ, հենց այդ պատճառով շատերը հրաժարվում են այդ մասնագիտությունից.«Պետք է մատաղ սերնդի երիտասարդների մոտ արմատավորել այն միտքը, որ երաժիշտ լինելով՝ կարող ես գումար աշխատել»։ Հայ ավանդական երաժշտության անսամբլը պետական կարգավիճակ չունի։ Գեղարվեստական ղեկավարը հույս ունի, որ իրենց անսամբլին պետական կարգավիճակ կտան։