Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզաբանում ցմահ դատապարտյալի վերաբերյալ

Պաշտոնական
0f8e2beadcb0754e8ca70599a5fdeb9e

Պարզաբանում 13.06.2014թ. «Հրապարակ» օրաթերթում ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները վրեժ են լուծում» վերտառությամբ հրապարակման մեջ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանի մայրը՝ Մանյա Հովսեփյանը կրկին անդրադարձել է որդու առողջական վիճակին և հայտնել. «բժիշկները տանջում են, վրեժ լուծում ու գումար պահանջում իր որդուց: Անցած տարի ձմռանը երկու ձեռնափայտ էի տարել, երկու զույգ էլ 42 համար պրոթեզի թաթ, մեկը մնացել էր որդուս մոտ, իսկ մյուսը՝ պրոթեզի մեկն ու տղայիս ձեռնափայտը բժիշկները տարել էին: Այդ ընթացքում տղայիս մոտ մի թաթը ճաքում է, տղաս բժիշկներին է դիմում, ասելով, որ հետ բերեք իմ տված պրոթեզի թաթն ու ձեռնափայտը: Բժիշկները բերում են, բայց ոչ այն ձեռնափայտը, որը մենք էինք ուղարկել, այլ մեկ ուրիշ՝ ալյումինից անորակ բան»: Վերոնշյալի կապակցությամբ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ այն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանի մայրը ձմռանը երկու ձեռնափայտ և 42 համարի պրոթեզի թաթ որդուն չի փոխանցել, չորս օր առաջ որդուն է փոխանցել միայն մեկ հենակ, ավելին, 13.05.2014թ. hetq.am էլեկտրոնային կայքում տեղադրված նամակում Մանյա Հովսեփյանը գրել էր. «Ոտքի պրոթեզավորումը կատարվել է պետպատվեր, բայց պրոթեզը խնդիր ունի, դրա տակ արյուն է հավաքվում, մի ձեռնափայտ էին տվել, այն էլ տղաս ընկել է և այն կոտրվել է»: Ակնհայտ է, որ մեկ ամիս առաջ գրված նամակում մայրն այլ բան է ասել, իսկ այսօր լրիվ հակառակը. «10 տարիների ընթացքում իմ որդուն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տալիս», և այս ամենն էլ ինքնըստինքյան փաստում է, որ հերթական անգամ ցանկանում են իրականությունը խեղաթյուրել: Եվս մեկ անգամ՝ հուսով ենք վերջին, իրականությունը ներկայացնելով հավելենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանը 13.06.2014թ. դրությամբ ոտքի և պրոթեզի հետ կապված առողջական ոչ մի խնդիր չունի, բազմիցս, թե ՔԿՀ-ի և թե հրավիրված բժիշկների կողմից ենթարկվել է բուժզննության ու ամբողջն ամրագրված է դատապարտյալի բժշկական քարտում: 11.06.2014թ. դատապարտյալի դիմումից հետո նրան է այցելել բժիշկ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Բժիշկը՝ ՔԿՀ-ի վիրաբույժի ներկայությամբ զննել են և փաստել, որ ամպուտացված ոտքի հետ խնդիրներ չկան: Դատապարտյալի մայրը հրապարակման մեջ նաև նաև նշել է, որ անցած տարվա դեկտեմբերից որդու ամպուտացված ոտքին պրոթեզ չեն տեղադրել: Հերքելով Մ. Հովսեփյանի ասածը՝ փաստում ենք, որ դատապարտյալ Արման Իսկանդարյանը 2013թ. դեկտեմբեր ամսին դիմել է հիմնարկի բժշկական սպասարկման բաժին՝ ամպուտացված ոտքի փոխադրի (պրոթեզի) ձևափոխման պատճառով: Պրոթեզավորման կենտրոնից հրավիրված մասնագետը կատարել է ծայրատի չափագրում, որից երեք օր անց փոխադիրը տեղադրվել է: Դատապարտյալը հայտնել է, որ փոխադիրը նորմալ է, սակայն 15 օր անց կրկին բողոքել է, թե փոխադիրը վատ է պատրաստված: Ա. Իսկանդարյանի կարիքները ժամանակավորապես հոգալու համար տրամադրվել է հենակ, որը հաջորդ օրը դատապարտյալը կոտրել է, պահանջելով նորը: «Վրեժ են լուծում ու գումար պահանջում իր որդուց» դատապարտյալի մոր ասածին էլ հավելենք, որ ՔԿՀ-ում բժիշկները դատապարտյալներից ընդհանրապես որևէ գումար չեն պահանջում, ավելին, որպես մարդասիրական քայլ՝ հենակը ձեռք էր բերվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկի անձնական միջոցներով: 27.02.2014թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ է հրավիրվել պրոթեզիստ Կ. Մնացականյանը, որն ուսումնասիրել է փոխադիրը և այն գնահատել նորմալ ու օգտագործման համար պիտանի: Դատապարտյալ Ա. Իսկանդարյանը վիճաբանել է մասնագետի հետ, վիրավորել նրան և դուրս հրավիրել: Այդ ընթացքում հայտարարել է, որ անհետացել է իր հենակը, ինչը կրկին հայտնաբերվել է կոտրված վիճակում: Իսկ ինչ վերաբերվում է փոխադրին, հայտնում ենք, որ այն առ այսօր ամրացված է ոտքին: Դատապարտյալ Ա. Իսկանդարյանը հերթական բողոքն արտահայտելու համար ս.թ. հունիսի 3-ին հայտարարել էր հացադուլ, որը դադարեցրել է հունիսի 12-ին: Դատապարտյալի միակ ցանկությունը ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելն է, սակայն տեղեկացնենք, որ վերոհիշյալ ՔԿՀ տեղափոխվելը ինքնանպատակ չէ. դատապարտյալի առողջության հետ կապված բոլոր խնդիրները, եթե այդպիսիք առաջանան, հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում ու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ դատապարտյալին տեղափոխելու կարիք դեռևս չի զգացվում:  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին